Մխիթարյանը՝ գոլի և 2 փոխանցման հեղինակ «Բորնմուտի» հետ խաղում![]() 28 փետրվարի 2019 - 11:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ է դարձել անգլիական Պրեմիեր լիգայի 28-րդ տուրում «Բորնմուտի» հետ խաղում: «Արսենալը» հաղթել է 5:1 հաշվով: Մխիթարայնը գոլը խփել է 27-րդ րոպեին: Մինչ այդ, հանդիպմնան 4-րդ րոպեին գոլի հեղինակ էր դարձել Մեսուտ Օզիլը, Մխիթարյանից հետո աչքի են ընկել Լորան Կոսյելնին (47-րդ րոպե), Պիեռ Էմերիկ Օբամեյանգը (59-րդ րոպե) և Ալեքսանդր Լյակազետը (78-րդ րոպե): Սա «Արսենալի» արդեն 3-րդ անընդմեջ հաղթանակն է: Մխիթարյանն աչքի էր ընկել նաև նախորդ խաղում՝ «Սաութհեմփթոնի» հետ խաղում, որտեղ գոլի և գոլային փոխանցման հեղինակ էր դարձել: «Արսենալը» 56 միավորով մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականում է: Ակումբի հաջորդ հանդիպումը մարտի 2-ին է՝ «Տոտենհեմի» հետ: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |