Ստավրոպոլում վթարից տուժած ՀՀ քաղաքացիների անունները հայտնի են![]() 28 փետրվարի 2019 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ին, ժամը 15:36-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ ՕՀ-ից «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 12:10-ին Ստավրոպոլի երկրամասի «Կովկաս» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կմ-ին (Քոչուբեևսկիի շրջանից 10-կմ հեռու) տեղի է ունեցել ՃՏՊ: Mercedes Vito մակնիշի 75PO755 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից առվակում: Պատահարի հետևանքով Արմինե Բաբկենի Տոնյանը (ծնված 1961 թ.), Ռոմեն Հրաչիկի Բաբայանը (ծնված 1972 թ.), Կարինե Սերգեյի Սվյատեցկայան (ծնված 1973թ.) և Արփիկ Վալուշի Գրիգորյանը (ծնված 1956թ.), Հայկ Աբրահամի Ազարյանը (ծնված 1973 թ.) և Հրաչիկ Մխիթարի Մանուկյանը (ծնված 1989 թ.) հոսպիտալացվել են Նևինոմիսկ քաղաքի հիվանդանոց: Հայկ Ազարյանը և Հրաչիկ Մանուկյանը, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել, իսկ մյուսների առողջական վիճակը բժիշկները գնահատել են ծանր, հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |