Չինացիները մտադիր են ՀՀ-ում $100 մլն-ի ներդրում անել, 300-400 աշխատատեղ ստեղծել![]() 28 փետրվարի 2019 - 11:47 AMT PanARMENIAN.Net - Չինական «Գուոմինգ» ընկերությունը մտադիր է Հայաստանում կառուցել ժամանակակից պահեստային տնտեսություն, որը կսպասարկի ԵԱՏՄ, ԵՄ և այլ երկրների հետ առևտրային հոսքերը: Այս մասին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ հանդիպմանն ասել է ընկերության պատվիրակությանը՝ նախագահ Հե Յուրոնգը: Բացի այդ, ընկերությունը ցանկանում է Հայաստանում ստեղծել ալյումինի արդյունաբերական գոտի, որտեղ ներկայացված կլինեն ալյումինե ապրանքներ, մասնավորապես, կահույք արտադրող տարբեր ընկերություններ, որոնց արտադրանքը հիմնականում կարտահանվի: Ընդհանուր առմամբ, ներդրումային ծրագրերի ծավալը հասնում է մոտ $100 մլն-ի և նախատեսում 300-400 աշխատատեղի ստեղծում: Փոխվարչապետը նշել է, որ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնում ներդրումների պաշտպանությանը և, այս առումով նախաձեռնել է ներդրումների պաշտպանության նոր օրենքի մշակում: Նա նաև հավաստիացրել է, որ կառավարությունը կաջակցի չինացի գործարարների բոլոր ծրագրերի իրականացմանը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |