Միջադեպ՝ ԵՊՀ հոգաբարձուների նիստում․ Դրամներով արկղը դատարկել են վարողի սեղանին![]() 28 փետրվարի 2019 - 12:17 AMT PanARMENIAN.Net - Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ընթացքում «Ի պաշտպանություն ռեկտոր Արամ Սիմոնյանի» ակցիաների կազմակերպիչ Նարեկ Մալյանը երեխաների քաղցկեղի բուժման հարցերով զբաղվող City of Smile հիմնադրամի համար հավաքած մետաղադրամներով լի արկղը դատարկել է նիստը նախագահող Գևորգ Մուրադյանի առաջ: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է: «Ազատություն ռադիոկայանի» փոխանցմամբ, մետաղադրամները դատարկելիս Մալյանն ասել է, որ Մուրադյանը գումարները տա Հակոբյանին, հանկարծ իրեն չպահի: Ավելի վաղ՝ Երևանի պետական համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ, ևս մեկ միջադեպ է գրանցվել. Վահան Արսենյան անունով ներկայացած մի մարդ պնդել է, որ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն իրեն «ոտքի վրա 30 մլն դրամի գցել է»: Հգաբարձուների խորհրդի նիստի օրակարգում մեկ հարց է` Երևանի պետական համալսարան հիմնադրամի կառավարիչ-ռեկտոր Արամ Հրաչիկի Սիմոնյանի լիազորությունների դադարեցումը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |