Թրամփն ու Կիմ Չեն Ինը համաձայնության չեն եկել28 փետրվարի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Հյուսիսային Կորեայի նախագահ Կիմ Չեն Ինը Վիետնամում կայացած բանակցություններում համաձայնության չեն եկել: Այդ մասին հայտնել է Թրամփը մամուլի ասուլիսում: Երկու երկրների նախագահները քննարկել են ապամիջուկայնացման և Հյուսիսային Կորաեյի տնտեսական զարգացման տարբերկաները: ԱՄՆ նախագահը հավելել է, որ երկու կողմերի թիմերն ակնկալում են շարունակել բանակցություններն ապագայում: Չնայած պայմանավորվածությունների բացակայությանը, Թրամփն «արդյունավետ է» համարում բանակցությունները, գրում է Deutsche Welle-ն: «Նրանք ուզում էին, որ պատժամիջոցներն ամբողջությամբ չեղարկվեն, բայց մենք չենք կարող գնալ դրան»,-ասել է Թրամփը: Ըստ նրա, Կիմ Չեն Ինն առաջարկել է ապամոնտաժել Յոնբենի միջուկային օբյեկտը բոլոր պատժամիջոցները չեղարկելու դիմաց: Իսկ ամերիկյան կողմը պահանջել է բոլոր միջուկային օբյեկտների ապամոնտաժում: Թրամփը նշել է նաև, որ նույնիսկ առանց համաձայնության Հյուսիսային Կորեայի առաջանորդը խոստացել է չշարունակել միջուկային փորձարկումները: ԱՄՆ նախագահը հայտնել է, որ երկկողմ համաձայնագիրն արդեն պատրաստ էր ստորագրման, սակայն, կողմերը որոշել են հրաժարվել դրանից: Թրամփը հայտնել է նաև, որ հաջորդ գագաթնաժողովի անցկացմանն անդրադարձ չի եղել: Գագաթնաժողովն ավարտվել է նախատեսվածից մի քանի ժամ շուտ, առանց համատեղ հայտարարության հրապարակման: Երկու նախագահների համատեղ ճաշկերույթը չեղարկվել է: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք «ՍոֆթԿոնստրակտ»-ը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է 2024-ի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտի» կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3․6 մլրդ դրամը Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար |