Հայաստանի ԱԳՆ-ն շարունակելու է աջակցություն ցույց տալ Արցախի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը23 հուլիսի 2008 - 19:41 AMT PanARMENIAN.Net - Փոխարտգործնախարար Արման Կիրակոսյանի գլխավորությամբ Ստեփանակերտում գտնվող ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը հուլիսի 23-ին մասնակցեց ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 15-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ողջույնի խոսքով դիմելով նիստի մասնակիցներին` փոխարտգործնախարար Կիրակոսյանը Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի եւ ՀՀ դիվանագետների անունից շնորհավորեց Արցախի գործընկերներին եւ ժողովրդին ԼՂՀ արտաքին քաղաքական գերատեսչության ստեղծման 15-ամյակի կապակցությամբ:Անդրադառնալով ԼՂՀ ԱԳՆ անցած ուղուն` Արման Կիրակոսյանը նշեց, որ այն ստեղծվել է ծանր պայմաններում, սակայն լիովին կայացած կառույց է, եւ Հայաստանի արտգործնախարարությունը շարունակելու է ամենայն աջակցություն ցույց տալ Արցախի դիվանագիտական ծառայության հետագա զարգացմանը: Նա նաեւ կարեւորեց հայ ժողովրդի առջեւ ծառացած խնդիրների լուծման ճանապարհին համատեղ գործունեությունը եւ ծրագրերի իրականացումը: ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը մասնակցեց նաեւ Ասկերան քաղաքում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի բացման արարողությանը: Օրվա երկրորդ կեսին ԼՂՀ ԱԳՆ-ում տեղի ունեցավ երկու ԱԳՆ-երի աշխատանքային խորհրդակցություն, որում քննարկվեցին տեղեկատվական քաղաքականության բնագավառում համագործակցության ուղիները: Ուշագրավ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Ամենաընթերցվողը բաժնում | «Հայաքվեն» հունիսի 12-ի դեպքերի մասով հաղորդում է ներկայացրել դատախազություն Ըստ Չալաբյանի, այդ օրը եղել է ոստիկանության ղեկավարության կողմից կանխամտածված սադրանք Միրզոյանն Էստոնիայի պաշտպանության միջազգային կենտրոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները Քննարկմանը ներկա են եղել փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ Սոբհանի․ Սկզբունքային մոտեցում կա, որը չի փոխվի` ով էլ գա իշխանության Իրանում ու ՀՀ–ում «Մենք դեմ ենք միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության»,–ասել է նա ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև Բանաձևում հետագծվել է արցախահայության նկատմամբ առանց դրդապատճառի բռնությունը |