Զախարովա. ՌԴ ԱԳՆ-ն ռուս պատգամավորների` Բաքու այցի կազմակերպիչը չէ (վիդեո)![]() ![]() PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ի պատասխան հայ լրագրողի՝ Բաքվում Խոջալուի իրադարձություններին նվիրված երթին ՌԴ խորհրդարանական պատվիրակության մասնակցության մասին հարցին, ասել է, որ ՌԴ ԱԳՆ-ն այդ միջոցառման համակազմակերպիչը չի եղել: «Ավելի ճիշտ կլիներ, որ իրենց հարցնեիք, թե ինչպես են իրենք ինքնակազմակերպվել։ ՌԴ ԱԳՆ-ն այդ միջոցառման համակազմակերպիչ չի եղել», - ասել է Զախարովան՝ հորդորելով դիմել երթի մասնակիցներին և անձամբ նրանց ուղղել բոլոր հարցերը։ Նա նշել է նաև, որ ՌԴ-ն «մեծ ջանքեր է գործադրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»: «Արցախյան հակամարտությունը բազմաթիվ անմեղ մարդկանց մահվան և տառապանքի պատճառ է դարձել՝ և ադրբեջանցիների, և հայերի։ Ռուսաստանը միշտ այն մեծ ողբերգություն է համարել և շարունակում է համարել։ Ինձ թվում է, որ սա հայտնի դիրքորոշում է, սակայն ես կցանկանայի այն վերահաստատել», - ասել է Զախարովան։ Ավելի վաղ ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության Խորհրդում ունեցած ելույթում անդրադարձել է Սումգայիթյան ջարդերի տարելիցին, Արցախյան հիմնահարցին և վերջերս Բաքվում տեղի ունեցած հակահայկական ակցիային ռուսաստացի որոշ պատգամավորների մասնակցությանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |