Բաքու. Ադրբեջանի ձեռք բերած զենքի ցուցակի հրապարակումը «Ռուսաստանի հայամետ ԶԼՄ-ների ապատեղեկատվությունն է»24 հուլիսի 2008 - 14:44 AMT PanARMENIAN.Net - Ռուսական մամուլում հրապարակված տեղեկությունները Ադրբեջանի ձեռք բերած զենքի մասին «չեն համապատասխանում իրականությանը», հաղորդել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում: «Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունում այդ տեղեկությունները գնահատում են որպես Ռուսաստանի հայամետ ԶԼՄ-ների ապատեղեկատվություն: Նման հոդվածները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում: Հոդվածը միտված է ներկայացնելու Ադրբեջանը որպես ագրեսիվ պետություն»,-նշել են Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունում, հաղորդում է 1news.az-ը: Նշենք, որ ռուսական Moscow Defence Brief ամսագիրը հրապարակել է 2000-2007թթ. Ադրբեջանի ձեռք բերած ռազմական տեխնիկայի ցուցակը: Ըստ անցյալ տարի ստորագրած պայմանագրի, 2008թ. Ադրբեջանը Արզամասի մեքենաշինական գործարանից կստանա մի քանի 90C տիպի զրահամեքենա եւ 70 80A տիպի զրահամեքենա: «Գաբալայի ՌԼԿ-ի վարձույթի վերաբերյալ պայմանագրում արտացոլվել է Ռուսաստանի օգնությունը Ադրբեջանին ՌՕՈՒ-ի եւ ՀՕՊ-ի արդիականացման, ՌԴ-ում ադրբեջանցի զինծառայողների ուսուցման ու ռազմատեխնիկայի վերանորոգման ոլորտներում: 2005թ. Թուրքիան 170 մլն դոլարի ռազմական օգնություն է ցուցաբերել Ադրբեջանին: Այդ երկիրը ձեռք է բերել նաեւ հրաձգային զենք ու ժամանակակից միջոցներ ամերիկյան եւ իսրայելյան ֆիրմաներից: Նախատեսվում է ձեռք բերել նոր ռազմական ինքնաթիռներ: 2005թ. Ադրբեջանը պայմանագիր կնքեց Ուկրաինայի 12 ՄԻԳ-29, 2 ՄԻԳ-29ՈՒԲ եւ 12 Լ-39 ինքնաթիռների ձեռք բերման վերաբերյալ: Այդ ընթացքում Ադրբեջանը ձեռք բերեց 12 ՍՈՒ-27 եւ ՍՈՒ-25 ինքնաթիռներ (ենթադրաբար, Չեխիայից) եւ 1 ՍՈՒ-27ՈՒԲ` Վրաստանից: Համաձայնություն կա նաեւ Ուկրաինայից ՍՈՒ-27 եւ ՍՈՒ-25 ձեռք բերելու մասին: South African ATE Company Siper Hind MkIII Program ընկերությունը (Հարավային Աֆրիկայի Հանրապետություն) արդիականացնում է Ադրբեջանի ՄԻ-24 մարտական ուղղաթիռները»: (ԱՊԱ): Նշվում է, որ շուտով Ադրբեջանը Չինաստանից կգնի ՖՍ-1 թեթեւ կործանիչներ: 2002-2006թթ. Ադրբեջանը ձեռք է բերել Տ-72 տիպի 106 տանկ: Դրանցից 45-ը գնվել են Ուկրաինայից (2004-2006), 60-ը` Բելառուսից (2005-2006), 1-ը Չեխիայից (2002): 2005թ. Ադրբեջանը գնել է Ուկրաինայից 2 հետեւակի զրահամեքենա: Ռուսական ԶԼՄ-ները հրապարակել են Ադրբեջանի ձեռք բերած ռազմատեխնիկայի ամբողջական ցուցակը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |