Կարո Փայլանը գրառում է արել Խոջալուի և Սումգայիթի դեպքերի մասին![]() 28 փետրվարի 2019 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի խորհրդարանի՝ քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP) հայազգի պատգամավոր Կարո Փայլանը թվիթերյան իր միկրոբլոգում գրառումներ է արել Խոջալուի իրադարձությունների և Սումգայիթի ջարդերի վերաբերյալ: «Հիշում ենք 1992 թվականի փետրվարի 26-ին Ղարաբաղի Խոջալուում հարյուրավոր ադրբեջանցիների կոտորածը: Ադրբեջանցի ժողովուրդն արդեն 27 տարի է՝ սպասում է արդարության», - մասնավորապես գրել է նա: Փայլանը մեկ այլ գրառմամբ անդրադարձել է նաև 1988 թվականին Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հարյուրավոր հայերի կոտորածին: «Հիշում ենք 1988 թվականի փետրվարի 27-ին Ադրբեջանի Սումգայիթում հարյուրավոր հայերի կոտորածը: Հայ ժողովուրդն արդեն 31 տարի է՝ սպասում է արդարության», - մասնավորապես գրել է նա: 1988 թվականի փետրվարի 26-ից 29-ը ադրբեջանական իշխանությունների աջակցությամբ Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում տեղի ունեցավ հայերի զանգվածային ջարդ: Ն պատակն էր վախեցնել Լեռնային Ղարաբաղի հայերին, ստիպել նրանց հրաժարվել ազգային-ազատագրական պայքարից: Սումգայիթում հայերի կոտորածը կազմակերպված էր ամենայն մանրամասնությամբ: Փետրվարի 26-ին կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում: Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարանները, սպանում նրանց: Սպանելուց հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: Միայն փետրվարի 29-ին էր, որ Սումգայիթ մտցվեցին բանակային զորքեր, սակայն նրանք ոչ թե այդ պահից, այլ ավելի ուշ սկսեցին վերահսկել քաղաքը: Հայերի սպանություններն ու ջարդերը շարունակվում էին: Միայն երեկոյան բանակային ստորաբաժանումները քայլեր ձեռնարկեցին Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |