«Լուսավոր Հայաստանը» Մարտի 1-ի զոհերի հիշատակին երթ կանի![]() 28 փետրվարի 2019 - 18:46 AMT PanARMENIAN.Net - «Լուսավոր Հայաստան» կուսակցության և ԱԺ համանուն խմբակցության անդամները Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված քայլերթ կիրականացնեն, հայտնում է կուսակցության ֆեյսբուքյան պաշտոնական էջը: Մարտի 1-ին ժամը 11։00-ին կուսակցության անդամները Երևանի Սբ. Սարգիս առաջնորդանիստ եկեղեցում կմասնակցեն զոհերի հիշատակին նվիրված հոգեհանգստի արարողությանը: «Դրանից հետո քայլերթով կուղևորվեն դեպի Մյասնիկյանի արձանին հարող խորհրդանշական վայր՝ հարգանքի տուրք մատուցելու 11 տարի առաջ դաժան սպանդի զոհ դարձած 10 անմեղ քաղաքացու հիշատակին», - նշված է կուսակցության հաղորդագրության մեջ։ Մարտի 1-ին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ քայլերթ կիրականացվի Ազատության հրապարակից դեպի Մյասնիկյանի արձան: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |