Ֆրանսիայում Մանուշյանի խմբի հիշատակին միջոցառումներ են անցել![]() 1 մարտի 2019 - 10:43 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 21-25-ը Ֆրանսիայում անցկացվել են Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարության 75-ամյակին նվիրված մի շարք միջոցառումներ: Փետրվարի 21-ին՝ Մանուշյանի խմբի գնդակահարության 75-ամյակի օրը, հիշատակի արարողություն է տեղի ունեցել Մոն Վալերիենբլուրի վրա, որտեղ տեղի էր ունեցել գնդակահարությունը: Միջոցառմանը ներկա էին Ֆրանսիայի զինված ուժերի պետքարտուղար Ժենեվիեվ Դարյոսեկը և Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը: Փետրվարի 24-ին Դիմադրության նախկին մարտիկների և ընկերների ազգային ասոցիացիայի կողմից (Association Nationale des Anciens Combattants et Ami(e)s de la Résistance, ANACR) հիշատակի միջոցառում է կազմակերպվել Փարիզի Իվրիի գերեզմանատանը, որտեղ հողին են հանձնված Միսաք Մանուշյանի, ինչպես նաև իր խմբի մյուս մարտիկների մարմինները, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը: Փետրվարի 25-ին հայկական Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում կազմակերպվել է ևս մեկ հիշատակի արարողություն՝ նվիրված Միսաք Մանուշյանի խմբին: Միջոցառումը կազմակերպվել էր Դիմադրության հայ նախկին մարտիկների ազգային ասոցիացիայի և հրեական բանակային հոգևորական ծառայության կողմից: Միսաք Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև Փարիզի 14-րդ և 20-րդ շրջաններում, ինչպես նաև Մարսել, Վո Ան Վլեն, Ռոման, Վալանս, Գարգան և Շուազի-լը-Ռուա քաղաքներում: Փետրվարի 15-ին Փարիզում հայկական մշակութային տանը կազմակերպվել էր նաև Մանուշյանի խմբի մասին պատմող «Ազատության պարտիզանները» ֆիլմի ցուցադրությունը: Հիշատակի միջոցառումներին ներկա են գտնվել նաև հայ համայնքի և Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, ինչպես նաև Լիոնում և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունների ներկայացուցիչները: Միսաք Մանուշյանը ծնվել է 1906թ․ Արևմտյան Հայաստանի Աղիյաման հայկական գյուղում։ 1915թ․ Հայոց ցեղասպանության ժամանակ զրկվելով ծնողներից, հայտնվել է Սիրիայի ֆրանսիական մանկատանը, որտեղ և սովորել է ֆրանսերեն ու ծանոթացել ֆրանսիական մշակույթին։ 1925թ․ տեղափոխվելով Ֆրանսիա, նա ակտիվ գործունեություն է ծավալել՝ հայերին իր շուրջը համախմբելով, գրական ամսագրեր հրատարակելով, անմասն չմնալով Ֆրանսիայի կյանքում տեղի ունեցող իրադարձություններից։ Նացիստական զորքերի կողմից Ֆրանսիայի բռնազավթումից հետո Մանուշյանը ստեղծել է Ֆրանսիական դիմադրության շարժման ինտերնացիոնալ խումբ, սակայն նրան խմբի հետ միասին ձերբակալել են 1943թ․ և երեք ամիս անց գնդակահարել։ Մանուշյանն ընդամենը 37 տարեկան էր։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |