Փաշինյանը պետության անունից ներողություն է խնդրել Մարտի 1-ի համար (վիդեո) 1 մարտի 2019 - 11:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտիմեկյան իրադարձությունների վերաբերյալ ուղերձ է հղել: Նա մասնավորապես ասել է, որ ուղիղ 11 տարի առաջ ՀՀ մայրաքաղաքի կենտրոնում արյուն է հեղվել օրվա իշխանությունների կողմից՝ խաղաղ ցուցարարների նկատամամբ ապօրինի ուժի գործադրման հետևանքով, ինչի արդյունքում 10 հոգի զոհվել է: «Այդ իրադարձություններից 11 տարի անց չափազանց կարևոր է քաղաքական գնահատական տալ: Հարկ եմ համարում արձանագրել, որ 2008 թվականին իշխող վերնախավի գործողություններն ամենևին ուղղված չէին առանձին վերցված ուժի, խմբի, անհատի դեմ: Այդ բռնությունների և ապօրինությունների հիմնական թիրախը ՀՀ քաղաքացին էր, նրա իրավունքը, նրա արժանապատվությունն ու ազատությունը», - ասել է Փաշինյանը: Նա ասել է, որ Մարտի 1-ի 10 զոհերը, միայն սպանվածները չեն, «զոհ է նաև իր իրավունքի համար պայքարած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի»: «Որովհետև մարդասպանը, ասենք օրինակ, Դավիթ Պետրոսյանի (Մարտի 1-ին սպանված ՀՀ քաղաքացի՝ խմբ.) ուղղությամբ կրակելիս չի իմացել, որ նա հատկապես Դավիթ Պոտրոսյանն է, մարդասպանը չի իմացել, որ կրակում է Դավիթ Պետրոսյանի վրա, բայց հաստատ իմացել է, որ կրակում է ՀՀ քաղաքացու վրա, հետևաբար Մարտի 1-ի զոհերից յուրաքանչյուրի վրա արձակված կրակոցը մեզնից յուրքանչյուրի ուղղությամբ արձակված կրակոց էր », -ասել է Փաշինյանը: Մարտի 1-ի դեպքերից 11 տարի է անցել: Այդ օրը Երևանում ՀՀ 10 քաղաքացի է զոհվել, վիրավորվել ավելի քան 200 հոգի: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: Ժամեր անց ցուցարարները հավաքվեցին Մյասնիկյանի արձանին հարող հրապարակում՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի դեսպանատների առաջ, և սկսվեց ինքնաբուխ հանրահավաք։ Ավելի ուշ հայտարարվեց պարետային ժամ, մայրաքաղաք մտցվեցին բանակային ստորաբաժանումներ: Բախումների արդյունքում զոհվեց տասը մարդ: Մարտի 1-ի իրադարձություններից 10 տարի անց` 2018 թվականին, գործը վերաբացվել է. առաջին անգամ ի հայտ եկան մեղադրյալներ: Նրանց թվում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ պաշտպանության նախկին նախարարներ Միքայել Հարությունյանը և Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Չինական կողմը հետաքրքրված է գործակցելու Ակադեմիական քաղաքի նախաձեռնության շրջանակում Քննարկվել են Հայաստանի և Չինաստանի միջև կրթության ոլորտում համագործակցության հեռանկարները Գալուզին․ ՀՀ-ի քայլերը կարող են անհնար դարձնել միասնական պաշտպանական համակարգի ստեղծման աշխատանքը Նա ասել է, որ Հայաստանի լիարժեք մասնակցությունը ՀԱՊԿ–ին բխում է առաջին հերթին հայ ժողովրդի շահերից ՌԴ ԱԳ փոխնախարար․ Մոսկվան պատրաստ է աջակցել Երևանի և Բաքվի հաշտեցմանը Նա նշել է, որ ռուսական կողմը դրական է գնահատում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումն Ալմաթիում Բագրատ սրբազան․ Կմեկնենք Վարդենիս, իսկ հունիսի 9–ին մեծ հանրահավաք կլինի Հանրապետության հրապարակում Նա նաև ասել է, որ մանրամասներ հայտնելը վաղաժամ է |