Ռուբեն Սաֆրաստյան. Յուսուֆ Ղալաչօղլուի պաշտոնանկությունը ամենից քիչ է առնչվում հայ-թուրքական հարաբերությունների հետ24 հուլիսի 2008 - 14:52 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 22-ին պրոֆեսոր Յուսուֆ Ղալաչօղլուն ազատվել է Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահի պաշտոնից: Թուրքական «Հյուրիեթ» թերթի կարծիքով, Ղալաչօղլուի պաշտոնանկությունը կապված է Հայաստանի հետ հարաբերություններում նոր էջ բացելու մտադրության հետ: «Յուսուֆ Ղալաչօղլուի պաշտոնանկությունը ամենից քիչ է առնչվում հայ-թուրքական հարաբերությունների հետ: Կարծիք կա, որ նրան ազատել են պաշտոնից, որը նա զբաղեցնում էր շուրջ 15 տարի, այն պատճառով, որ իշխող ԱԶԿ կուսակցությունը ցանկանում է իր մարդուն տեսնել Ասոցիացիայի ղեկավարի պաշտոնում: Նրա անունն արդեն իսկ հայտնի է` դա դոկտոր, պրոֆեսոր եւ պոետ Ալի Բիրինչին է` երիտթուրքերի ընդդիմադիր շարժումների գծով մասնագետ»,-ասել է PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտոր Ռուբեն Սաֆրաստյանը: Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի (ANCA) տնօրեն Արամ Համբարյանը, յուրաքանչյուր մի քանի շաբաթը մեկ Թուրք պատմաբանների ասոցիացիայի նախագահ Յուսուֆ Ղալաչօղլուն հայտարարություններ է անում, որոնք թեթեւակի ուսումնասիրությունից հետո սուտ են դուրս գալիս: «Ղալաչօղլուն համբավ որոնղի եւ պաթոլոգիկ ստախոսի միջինն է»,-նշել է Համբարյանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Վրաստան այցելողների կյանքի և առողջության պարտադիր ապահովագրությունը կգործի 2026–ի հունվարի 1-ից Դեսպանությունը պարզաբանում է ստացել Վրաստանի ԱԳՆ–ից ՀՀ Ֆինանսների նախարարն ու Հնդկաստանի դեսպանը գործակցությունն ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել Կողմերն անդրադարձել են այն հիմնական ոլորտներին, որոնց ուղղությամբ նախատեսվում է զարգացնել Փաստաբան․ Աշոտ Հարությունյանը սրբազանի հորդորով դադարեցրել է հացադուլն ու ջրադուլը Նա այժմ ոչ թե մյուս ձերբակալվածների նման գտնվում է ՁՎՊ–ում, այլ հիվանդանոցում Օդի ջերմաստիճանը հունիսի 1-ին կնվազի 2-4 աստիճանով Երևանում հունիսի 2-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ |