Վարչապետի խոսնակ. Ապրիլին ՀՀ-Իրան-Վրաստան-ՌԴ հանդիպում է նախատեսվում![]() 1 մարտի 2019 - 13:36 AMT PanARMENIAN.Net - Իրանական կողմն առաջարկել է Հայաստանին էլեկտրաէներգիայի ու գազի տարանցման համագործակցություն ծավալել Վրաստանի և Ռուսաստանի հետ: Այդ մասին լրագրողներին ասել է վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը: «Կա պայմանավորվածություն՝ ապրիլին քառակողմ հանդիպում կազմակեպել Թեհրանում», - նշել է նա, հայտնում է Aysor.am-ը: Փետրվարի 27-28-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցն Իրան:Իրանի թագավորական «Սաադաբադ» պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի ծավալների մեծացման հարցը:«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման գործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ»,-ասել է Փաշինյանը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |