Պապիկյան. Մարզպետարանների աշխատակազմի մինչև 30%-ը կկրճատվի![]() 1 մարտի 2019 - 14:29 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը խորհրդարանի դատին կներկայացնի տարածքային կառավարման մասին օրինագիծ, որի համաձայն մարզպետարաններում աշխատակազմի կրճատումներ կլինեն: Այդ մասին ԱԺ-ում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը: «Փաթեթը պատրաստ է, պետք է նրկայացվի քննարկման: Խոսքը յուրաքանչյուր մարզպետարանում աշխատակազմերի մինչև 30 % կրճատման մասին է», - հավելել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը: Օրինակ` Արագածոտնի մարզում 28%-ով կլինեն կրճատումներ, այսինքն`121 աշխատակցից կրճատումների պատճառով կմնա 87-ը: Այժմ ամենամեծ աշխատակազմն ունի Գեղարքունիքի մարզպետարանը`186 աշխատողով: Նախատեսվում է, որ բոլոր մարզպետարաններում կլինի մեկ տեղակալ`1 օգնականով: Իսկ մարզպետը կունենա 2 օգնական: Մինչ այժմ մարզպետներն ունեցել են երեք տեղակալ: «Սա տալու է օպտիմալ կառավարում, որովհետև մենք ուսումնասիրություն ենք կատարել ու պարզել ենք, որ աշխատակիցների 40 %-ը, ըստ էության, աշխատանք չի կատարում, չեմ ասում`ոչինչ չի անում, բայց նրա փոխարեն, դա կարող է անել մեկ այլ աշխատող: Մենք չենք փորձում խաղալ մարդկանց ճակատագրերի հետ, մենք չենք ուզում մարդկանց դարձնել աշխատազուրկ, մենք ուզում ենք կառավարումը դարձնել արդյունավետ: Պետական կառավարման համակարգում պետք է աշխատեն պրոֆեսիոնալները, ովքեր ոլորտին տիրապետում են և ոչ թե նրանք, ովքեր ունեցել են խնամի, ծանոթ բարեկամ ու հարմար տեղավորվել են այդ գործին», - հայտարարել է Պապիկյանը: Դիտարկմանը, թե նոր իշխանություններն էլ պատրաստվում են իրենց խնամի-ծանոթ-բարեկամներին բերել իրենց հետ, Պապիկյանն արձագանքել է` հորդորելով ներկայացնել փաստեր: «Չկա նման բան», - ասել է Պապիկյանը: Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով՝ նախարարությունների թիվը 17-ից կրճատվել է 12-ի: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |