ՌԴ-ն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդին![]() 1 մարտի 2019 - 17:11 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանն Ադրբեջանին է արտահանձնել թալիշների շարժման առաջնորդ Ֆահրադդին Աբասովին, որն առավել հայտնի է որպես Ֆահրադդին Աբոսզոդա: Ադրբեջանի պետանվտանգության աշխատակիցները ձերբակալել են նրան Բաքվի օդանավակայանում, հայտնում է minval.az-ը: «Աբասովն արտահանձնվել է ՌԴ-ից, քանի որ լրացել էր նրա գրանցման ժամկետը ՌԴ տարածքում: Նա ձերբակալվել է փետրվարի 28-ին Բաքվի օդանավակայանում և փոխանցվել է քննությանը»,-հայտնել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայությունը: Ադրբեջանն Աբոսզոդայի հետախուզում էր հայտարարել՝ «հակաադրբեջանական գործունեության և ՀՀ հատուկ ծառայությունների հետ գործակցության» մեղադրանքով: Թալիշ հայտնի քաղաքական, ազգային գործիչ Ֆահրադդին Աբոսզոդան Ադրբեջանի իշխանությունների ճնշումների հետևանքով նա հեռացել էր երկրից 2005-ին:Նա ձերբակալվել է Ռուսաստանում Ադրբեջանի պահանջով 2018թ. օգոստոսին: Աբոսզոդան բազմիցս դիմել է ՌԴ իշխանություններին՝ քաղաքական ապաստան, ապա նաև քաղաքացիություն խնդրելով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |