Սփյուռքի նախարարության ղեկավարությունը ստացել է պարգևավճար, իսկ աշխատավարձ՝ ոչ![]() 1 մարտի 2019 - 17:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ սփյուռքի նախարարությունը հրապարակել է աշխատողների 2018-ի դեկտեմբերին ստացած պարգևավճարների ցանկը: Ըստ ցանկի, սփյուռքի նախարարի պաշտոնը զբաղեցնող Մխիթար Հայրապետյանի պարգևավճարը կազմել է 755,000 դրամ: Գլխավոր քարտուղար Երեմ Սիմոնյանի ստացած գումարը գերազանցել է 1 միլիոն դրամը՝ նա 900 հազար դրամ պարգևավճար է ստացել և 158.5 հազար դրամ հավելավճար: Նրա տեղակալի պարգևավճաը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը ստացել է 525,000 դրամ պարգևավճար, մեկ այլ տեղակալ Դավիթ Սարգսյանը՝ 993,000 դրամ, մյուս տեղակալ Արամայիս Գրիգորյանը՝ 601,000 դրամ: Ընս որում, նշված անձանցից ոչ ոք դեկտեմբերին աշխատավարձ չի ստացել։ Նշվում է, որ նախարարությունը հրապարակել է ցանկը՝ հաշվի առնելով վերջին շրջանում պետական գերատեսչությունների կողմից տրված պարգևավճարների շուրջ առկա հանրային լայն հետաքրքրությունը, կարևորելով հանրության տեղեկացված լինելու իրավունքն ու թափանցիկ գործելաոճը: Պարգևավճարների ամբողջական ցանկը՝ այստեղ։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |