Բողոքի ցույցեր Ալժիրում. Ավելի քան 60 մարդ է տուժել![]() 2 մարտի 2019 - 12:25 AMT PanARMENIAN.Net - Ալժիրում զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել 81-ամյա նախագահ Աբդել Ազիզ Բուտեֆլիկի նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու դեմ, որը հավակնում է այդ պաշտոնին արդեն 5-րդ անգամ: Հանրահավաքների ժամանակ 63 մարդ է տուժել, ևս 45-ը ձերբակալվել է, հայտնում է TSA Algerie պորտալը՝ ոստիկանության վրա հղումով: Ըստ Sky News Arabia-ի, 1 անձ զոհվել է: Ընդհանուր առմամբ բողոքներին մասնակցել է ավելի քան 800,000 մարդ: Ոստիկանությունում նշում են, որ ձերբակալվածների մեծ մասը հոգեմետ միջոցների ազդեցության տակ է եղել, գրում է «Կոմերսանտը»: Ըստ ոստիկանության, ցույցերի մասնակիցների մի մասը օրվա ավարտին «սկսել է վնասել պետական սեփականությունը» և բախումներ հրահրել: Բոլոր տուժածներին հոսպիտալացրել են: Նախագահական ընտրություններն Ալժիրում նախանշված են ապրիլի 18-ին: Բուտեֆլիկան նախագահ է 1999-ից: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |