ԱՄԿ. ՀՀ-ում կանայք 35%-ով քիչ են վաստակում տղամարդկանցից 2 մարտի 2019 - 14:40 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում կանայք 35%-ով քիչ են վաստակում տղամարդկանցից, տղամարդկանց վաստակը մեկ երրորդով ավելի է: Այդ են վկայում Աշխատանքի միջազգային կազմակերպության (ԱՄԿ) տվյալները, որոնք ներկայացվել են 2018-ի «Աշխատավարձն աշխարհում» զեկույցում: Տվյալները հավաքագրվել են աշխարհի 65 երկրում և արտացոլում են աշխարհի վարձու աշխատողների մոտ 80%-ի վիճակը: Ըստ ԱՄԿ-ի, ՀՀ-ն 7-րդն է աշխատավարձի մասով ամենամեծ գենդերային խզումով երկրների թվում: Ըստ ԱՄԿ տվյալների, աշխարհում կանայք միջինը 20%-ով են պակաս վարձատրվում տղամարդկանցից, հայտնում է BBC-ին: ՌԴ-ն ցուցակում 10-րդն է 30.6% ցուցանիշով: Ամենամեծ խզումը նկատվում է Պակիստանում՝ այն կազմում ՝ 62.5%: Երկրորդ տեղում Նեպալն է 44.7% խզումով: ԵՄ երկրներից ամենավատ ցուցանիշն ունեն Նիդերլանդները՝ այդ երկրում կանայք տղամարդկանցից 40.3%-ով քիչ են վարձատրվում: Լավագույն վիճակն արձանագրվել է Պանամայում, Հորդանանում և ԿաբոՎերդեում, որտեղ խզումը է զրոյական է: Նվազագույն խզմամբ երկրների առաջին հնգյակում են՝ Ռումինիան (1.8%), Բուլղարիան (2.1%), Ֆիլիպինները (2.6%), Էկվադորն (4.6%) ու Բանգլադեշը (4.7%): Սակայն, հարկ է նշել, որ Ֆիլիպինները, Բանգլադեշն ու Կաբո-Վերդեն նվազագույն աշխատավարձով երկրների ցանկում են: ԱՄԿ ցանկում կա 2 երկիր, որտեղ կանայք տղամարդկանցից շատ են ստանում՝ Թաիլանդն (-2.5%) ու Սիեռա Լեոնեն (-5.5%), որտեղ գենդերային խզումը բացասական է: Ըստ փորձագետների, գենդերային խզումը որոշ չափով հիմնավորվում է կրթության տարբեր մակարդակներով, պաշտոններով և ավանդական կանացի և տղամարդկանց մասնագիտություններում վարձատրման տարբեր մակարդակներով, սակայն, այնուամենայնիվ մնում է անբացատրելի մաս: Հղումներ թեմայով. Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Սերժ Սարգսյան․ Վերադառնալու ցանկություն չունենք՝ կսատարենք Բագրատ սրբազանի առաջարկած վարչապետի թեկնածուին Նա հայտարարել է, որ իրենք ամբողջովին սատարում են այս շարժմանը |