ԱԻՆ-ը հորդորում է չերթևեկել Գորիս-Երևան և Սիսիան-Գորիս ճանապարհներով 2 մարտի 2019 - 15:12 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 1-ից ձնաբքի և ուժեղ քամու պատճառով Մ-2 ավտոճանապարհի Գորիս-Երևան հատվածի 12-րդ և Սիսիան-Գորիս հատվածի 28-րդ կմ-երին կան արգելափակված ավտոմեքենաներ: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ նախարարությունը հորդորում է վերոնշյալ ճանապարհահատվածներով երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում` նախապես իրազեկվելով ճանապարհի վիճակի մասին 911 հեռախոսահամարով կամ նախարարության կայքի միջոցով: Մարտի 1-ին ժամը 12:00-ից 22:12-ը փրկարարները նշված տարածքներում արգելափակումից դուրս են բերել մոտ 2000 ավտոմեքենա, որից 400-ը տեղափոխվել է անվտանգ տարածք, իսկ 30 քաղաքացի՝ ՊՆ թիվ N զորամաս՝ գիշերակացի: Փրկարարական միջոցառումներն իրականացվել են ԱԻՆ, ՊՆ, ՏԻՄ, ՃՈ և «ՃԱՆՇԻՆ» աշխատակիցների համատեղ ուժերով և միջոցներով: Ուշագրավ Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի | Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի կալանքի երկարաձգման դեմ բողոքը Որոշումը հրապարակվել է Բաքվի վերաքննիչ դատարանում Բագրատ սրբազանը կպահպանի իր նվիրապետական աստիճանը «Ինձ կարգալույծ չեն արել»,–ասել է նա Դեբեդի վարարման հետևանքով կան փակ ճանապարհներ Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում - Բագրատաշեն ճանապարհը ՌԴ ՊՆ–ն պատրաստ է աջակցել ՀՀ-ում հեղեղումների հետևանքների վերացմանը Նշվում է, որ հարցման դեպքում ՌԴ ԶՈւ ուժերն ու միջոցներն անհապաղ կգործուղվեն աղետի գոտի |