Սողոմոնյան. Բանակն օգտագործվել է, բայց չի կիրառվել Մարտի 1-ին![]() 4 մարտի 2019 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարել է, որ 2008 թվականի նախագահական ընտրություններին հաջորդած իրադարձությունների ժամանակ ՀՀ զինված ուժերն օգտագործվել են, հայտնում է «Առավոտը»: «Փաստում եմ՝ ինչպես և պարոն Տոնոյանը, այո, բանակն օգտագործվել է: Բայց բանակը չի կիրառվել: Սրանք տարբեր հասկացություններ են, որոնք մեր Հատուկ քննչական ծառայությունը հաջողությամբ մանիպուլացնելով օգտագործում է: Այո, բանակն արտակարգ դրության ռեժիմի իրացման ժամանակ օգտագործվել է՝ դա փաստ է, և դա ոչ ոք չի ժխտում», - ասել է Սողոմոնյանը: Ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարել էր, որ ՀՀ զինված ուժերն օգտագործվել են Մարտի 1-ի դեպքերին: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է քաղաքական գործընթացներին զինված ուշերի ներգրավմամբ սահմանադրական կարգը տապալելու մեջ: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |