Խոսնակ. Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնություն կա, բայց ժամկետները հայտնի չեն

Խոսնակ. Քաղաքացու օր հռչակելու նախաձեռնություն կա, բայց ժամկետները հայտնի չեն

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը PanARMENIAN.Net ի հետ զրույցում ասաց, որ կառավարությունում քննարկվում է Քաղաքացու օր ունենալու նախաձեռնությունը:

«Կա Քաղաքացու օր ունենալու նախաձեռնություն, սակայն դրա ամսաթիվը դեռևս հայտնի չէ», - ասաց Կարապետյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք այդ օրը լինելու է ապրիլի 23-ը՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը:

Մարտի 2-ին «Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ ՀՀ կառավարությունը մտադիր է ապրիլի 23-ը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի օրը, հռչակել Քաղաքացու օր:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---