ԱՄՆ-ում տորնադոյից ավելի քան 20 մարդ է զոհվել![]() 4 մարտի 2019 - 12:22 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ալաբամա և Ջորջիա նահանգներում տորնադոյից առնվազն 23 մարդ է զոհվել: Ըստ ոստիկանության ներկայացուցչի, զոհերի թվում կան անչափահասներ, զոհերի թիվը դեռևս կարող է աճել: Ավելի քան 40 տուժած կա, մոտ 10,000 տեղաբնակ մնացել է առանց էլեկտրականության, հայտնում է Lenta.ru-ն CNN-ի վրա հղումով: 2 մրրկահողմ է գրանցվել մարտի 3-ին: Տարերքը տասնյակ շինություններ է վնասել, այդ թվում օդանավակայան և հրշեջ կայան: Ալաբամայի նահանգապետ Քեյ Այվին երկարացրել է արտակարգ իրավիճակի տևողությունը, որը հայտարարվել էր նախորդ ամիս տորնադոյի և այլ եղանակային պայմանների պատճառով: Տուժածներին աջակցություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Ալաբամայի և մերձակայքի հիանալի մարդկանց՝ զգույշ եղեք, հոգացեք ձեր անվտանգության մասին: Տորնադոն և փոթորիկներն, իրոք, սարսափելի էին, դրանք կարող են կրկնվել: Զոհվածների հարազատներին և բարեկամներին, ինչպես նաև վիրավորներին՝ Աստված օրհնի ձեզ»,-գրել է նախագահը Twitter-ում: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |