Ադրբեջանում «հայերի համար տեսագրող» ՌԴ քաղաքացու են ձերբակալել

Ադրբեջանում «հայերի համար տեսագրող» ՌԴ քաղաքացու են ձերբակալել

PanARMENIAN.Net - Ադրբեջանի Տերտերի շրջանում «հայերի համար տեսանկարահանում իրականացնող» Ռուսաստանի քաղաքացու են ձերբակալել:

Ըստ Report-ի, իրավապահ մարմինների տեղեկությունների համաձայն, միջադեպը տեղի է ունեցել Տերտերի շրջանի Բեյիմսարով գյուղում, հայտնում է Minval.az-ը:

Ոստիկանությունը ձերբակալել է ՌԴ Կրասնոդարի երկրամասի բնակիչ Ալու Ալամահմադի Իդիգովին:

Ինչպես պարզվել է քննության ժամանակ, Նաֆտալան քաղաքի առողջարանում իջևանած Իդիգովը լուսանկարներ և տեսանկարահանում է կատարել իր հայ ընկերոջ համար: Ձերբակալվածը հայտնել է ոստիկանությանը, որ իր հետ նույն քաղաքում ապրող հայ ընկերոջ մայրը մինչ ղարաբաղյան պատերազմն ապրել է այդ գյուղում, և հիմա կցանկանար տեսնել իր նախկին տունն ու գյուղը: Իդիգովը Տերտերում գտել է այդ գյուղն ու տունը հեռախոսի հավելվածի միջոցով:

Հետաքննության արդյունքում ոստիկանությունը ջնջել է տեսագրությունը, որից հետո Իդիգովն ազատ է արձակվել:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---