Ֆուտբոլի կանոնները փոփոխվել են![]() 4 մարտի 2019 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ֆուտբոլային ասոցիացիաների միջազգային խորհուրդը (IFAB) մշակել է ֆուտբոլի կանոններին առնչվող փոփոխություններ: Առաջին փոփոխությունը կապված է գնդակին ձեռքով դիպչելու հետ: Եթե ֆուտբոլիստը, որը գոլ է խփել, թեկուզ ոչ միտումնավոր ձեռքով է խաղացել, դա կհամարվի կանոնների խախտում, գրում է Lenta.ru-ն: Երկրորդը՝ փոխարինված ֆուտբոլիստը պարտավոր կլինի հեռանալ խաղադաշտից մոտակա կողային գծով: Այժմ նրանք հեռանում են այն կողային գծով, որտեղ պահեստայինների նստարաններն են: Երրորդը՝ հարձակվող թիմի ֆուտբոլիստներին տուգանայինը կատարելիս կարգելվի կանգնել պաշտպանվող թիմի պատում, սակայն նրանք կարող են սեփական պատը կազմել: Չորրորդ փոփոխությունը վերաբերում է 11 մետրանոցին՝ այսուհետ դարպասապահը կկարողանա դիպչել դարպասի գծին միայն մեկ ոտքով, ոչ թե երկու, ինչպես նախկինում: Դեղին ու կարմիր քարտեր կսահմանվեն նաև մարզիչների համար՝ անվայելուչ վարքի և այլ խախտումների համար: Փոփոխություններն ուժի մեջ կմտնեն 2019-ի ամռանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |