Իրան Փաշինյանի այցից հետո 29 ադրբեջանցի է ձերբակալվել՝ հակահայ ակցիաների համար 4 մարտի 2019 - 17:23 AMT PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության իրավապահ մարմինները ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ այդ երկիր պաշտոնական այցից հետո 29 ադրբեջանցու են ձերբակալել, հայտնում է Minval.az-ը։ Նշվում է, որ ձերբակալվածներին վրդովվեցրել է Թեհրանի «Արարատ» ակումբում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանի սելֆին, որում երևացել է «Արցախը Հայաստան է, և վերջ» գրությամբ պաստառը։ Մարտի 1-2-ն ադրբեջանցիները հակահայկական ակցիա են իրականացրել Թեհրանում և Թավրիզում. Թեհրանում նրանք ՀՀ դեսպանատան շենքին «Ղարաբաղն Ադրբեջանի անբաժանելի մասն է» գրությամբ պաստառ են փակցրել: Թավրիզի մարզադաշտում «Տրակտորսազի»-«Սպահան» ֆուտբոլային հանդիպման ժամանակ ադրբեջանցի երկրպագուներն ամբողջ ընթացքում վանկարկել են «Արցախը մերն է և մերն է լինելու» և այրել Հայաստանի դրոշը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով ԻԻՀ-ում: Հղումներ թեմայով. Ուշագրավ Նա սուտ է անվանել այդ տեղեկությունները
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Պապիկյանը Բուլղարիայում պայմանավորվածություններ է ձեռք բերել ռազմարդյունաբերական ընկերությունների հետ Նա այցելել է «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդես Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում |