ԵԽ պաշտոնյա. ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության նշանակալի առաջընթաց կա

ԵԽ պաշտոնյա. ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության  նշանակալի առաջընթաց կա

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Եվրոպայի խորհրդի քարտուղարության Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության Գլխավոր տնօրեն Քրիստոս Ջակումոպուլոսն ասել է, որ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց կա:

Խորհրդարանի լրատվական ծառայության փոխանցմամբ, ԵԽ պաշտոնյան բարեփոխումների իրականացման հարցում գործակցության և աջակցության պատրաստակամություն է հայտնել:

Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է գործակցությունը Եվրոպայի խոորհրդի հետ, ինչպես նաև կազմակերպության շարունակական աջակցությունը ՀՀ ժողովրդավարացման գործընթացներին:

Օրենսդիր մարմնի ղեկավարը հավելել է, որ Թավշյա հեղափոխության արդյունքում Հայաստանն էական քայլ է կատարել մարդու իրավունքների պաշտպանության և ժողովրդավարության, իրավունքի գերակայության ուղղությամբ: Նա վստահեցրել է, որ Հայաստանի նոր իշխանությունները հետևողական են ժողովրդավարության շարունակական զարգացման ու խորացման հարցում:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---