Երևանում աղբամանները կավելանան

Երևանում աղբամանները կավելանան

PanARMENIAN.Net - Աղբահանության գործընթացի լիարժեք կազմակերպման համար Երևանում կավելացվի աղբամանների թիվը, հայտնում է քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Ներկա պահին մայրաքաղաքում կա մոտ 5000 աղբաման: Քաղաքապետ Հայկ Մարությանը հանձնարարվել է քարտեզագրել և հստակեցնել բոլոր այն տարածքները, որտեղ տեղադրվելու են նոր աղբամանները:

Զեկուցվել է, որ «Սանիթեք» ընկերության 27 մեքենայից 14-ը է դուրս գալիս սանմաքրման աշխատանքներ իրականացնելու: Հանձնարարվել է քայլեր ձեռնարկել, որպեսզի արդյունավետ օգտագործվեն բոլոր ռեսուրսները:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---