Վանաձորի քաղաքապետարանի աշխատակիցը ձերբակալվել է կաշառք ստանալուց հետո (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Փետրվարի 28-ին ՀՀ ոստիկանության Բազումի բաժին դիմած քաղաքացին հաղորդում է տվել, որ Վանաձորում գտնվող իր տնակի օժանդակ հողատարածքն անխոչընդոտ սեփականաշնորհելու համար Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի գլխավոր մասնագետը, իր և նույն կառույցի համապատասխան պաշտոնյաների անունից, 170,000 դրամ կաշառք է պահանջել: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայության փոխանցմամբ, դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվել։ Ոստիկանության ծառայողները ձեռնար կաշառքը ստանալուց և պահելուց անմիջապես հետո, Լուսավորչի փողոցից ոստիկանության Բազումի բաժին են բերման ենթարկել 64-ամյա Նվեր Օհանյանին։ Նրա ավտոտնակի զննության ընթացքում Օհանյանը ոստիկաններին ներկայացրեց 170,000 դրամը։ Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Նվեր Օհանյանը ձերբակալվել է։ Նախաքննությունը շարունակվում է։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |