ՀՀ-ն «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային երկրներից է 5 մարտի 2019 - 15:40 AMT PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է «Վերջ երեխայի սեռական առցանց շահագործմանը և բռնությանը» ծրագրի պիլոտային 3 երկրների շարքում: Ծրագրի նպատակը ներկայացվել է Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի վերոնշյալ ծրագրի ազգային համակարգողների խորհրդի առաջին հանդիպմանը: ՀՀ-ն հանդիպմանը ներկայացրել է Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության ներկայացուցիչ Արփինե Սարգսյանը։ Քննարկվել են ծրագրի հիմանական բաղադրիչները և դրանցից բխող գործողությունները: Ծրագրի նպատակն է զարգացնել երեխայի սեռական առցանց շահագործման և բռնության դեմ պայքարի ոլորտում շահառու պետությունների կարողությունները՝ ներպետական մակարդակում առկա խնդիրները վեր հանելու, դրանք քարտեզագրելու, դրանց լուծմանն ուղղված համապատասխան առաջարկներ ներկայացնելու, նշված պայքարի շրջանակում շահագրգիռ մարմինների համագործակցությունը խթանելու, իրավակիրառ մարմինների կարողությունները զարգացնելու, ինչպես նաև իրազեկման բարձրացմանն ուղղված ծրագրեր իրականացնելու միջոցով։ Ըստ այդմ՝ շահառու պետությունները ներկայացրել են խնդրո առարկա ոլորտում իրենց առաջնահերթությունները և ծրագրից բխող՝ կատարման ենթակա գործողությունները։ Ի թիվս այլնի՝ որպես պիլոտային երկիր՝ Հայաստանի Հանրապետությունը կստանա տեխնիկական աջակցություն ազգային օրենսդրությունը միջազգային չափանիշներին համապատասխանեցնելու, իրավակիրառ մարմինների կարողությունները վերանայելու և հզորացնելու, այդ թվում՝ իրականացվող վերապատրաստման ծրագրերը կատարելագործելու առումով, հայտնում է ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |