Մամեդյարով․ Ժողովրդներին խաղաղությա՞ն, թե այլ բանի պատրաստենք

Մամեդյարով․ Ժողովրդներին խաղաղությա՞ն, թե այլ բանի պատրաստենք

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը Բաքվում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳՆ ղեկավար Միրոսլավ Լայչակին ասել է, թե «Հայաստանի ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության»:

Դիմելով Լայչակին՝ Մամեդյարովն ասել է, որ նա Երևան այցի ժամանակ պետք է հարցնի ՀՀ ղեկավարությանը. «Հիմա մեր ժողովրդներին խաղաղությա՞ն ենք պատրաստելու, թե այլ ուղղությամբ», հայտնում է Interfax.az-ը:

«ՀՀ ղեկավարության վերջին հայտարարությունները միտված չեն խաղաղության: Օրինակ, ՀՀ ԱԱԾ ղեկավարի վերջին հայտարարությունը: Այդ հարցի վերաբերյալ ես այսօր հեռախոսազրույց եմ ունեցել ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահի հետ»,-ասել է Մամեդյարովը մամուլի ասուլիսում:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը բանակցությունների միակն ձևաչափն է, որն ընդունում են հակամարտության բոլոր կողմերը: Այդ ձևաչափի ցանկացած փոփոխություն պետք է համաձայնեցվի հակառակ կողմի հետ»,-ասել է իր հերթին Լայչակը:

ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն Արցախ կատարած այցի ընթացքում անդրադարձել է «Արցախը հանձնելու մասին» խոսակցություններին. նա նշել է, որ գործող իշխանությունները «ոչ մի թիզ հող հանձնելու նպատակ չունեն»:

«Վերաբնակեցման ծրագիրն իմ և մեր բոլորի օբյեկտիվ գնահատականով մեր երկրի անվտանգության հիմնական երաշխիքն է լինելու։ Որովհետև այն խոսքերը, այն արտահայտությունները և այն մարդիկ, որոնք միշտ շահարկում են թեման, թե հողերը հետ են տալու, բանակցելու են, զիջելու են և այլն, այդ ծրագրի արդյունքում մենք հստակ ուղերձ ենք տալու ամբողջ հայ ժողովրդին և ամբողջ աշխարհին, որ մենք ոչ մի թիզ հող հետ հանձնելու նպատակ չունենք, այլ ընդհակառակը, մեր հողերում պետք է բնակվեն մեր հայրենակիցները և շենացնեն մեր երկիրը»,- ասել է Վանեցյանը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---