Worldwide Strategic Partners-ը զգալի գումարի դիմաց ծառայություններ է մատուցում ասիական պետությունների ղեկավարներին25 հուլիսի 2008 - 17:07 AMT PanARMENIAN.Net - Ամերիկացի հայտնի լոբբիստ Ստեֆեն Փայնի Worldwide Strategic Partners (WSP) խորհրդատվական ընկերությունը ծառայություններ է մատուցում ասիական պետությունների ղեկավարներին, մասնավորապես, կազմակերպելով նրանց հանդիպումները ԱՄՆ նախագահի վարչակազմի եւ նախագահի հետ: Ինչպես գրում է անգլիական The Sundqy Times-ը, WSP-ի ծառայություններից են օգտվում Ադրբեջանի, Թուրքմենստանի, Աֆղանստանի նախագահները: Հենց Փայնի ընկերությունն է զգալի գումարի դիմաց կազմակերպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի այցն ԱՄՆ ու նրա հանդիպումը նախագահ Բուշի, փոխնախագահ Ռիչարդ Չեյնիի եւ պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսի հետ, Ի.Ալիեւի հեռախոսազրույցը Չեյնիի հետ Ադրբեջանում կայացած խորհրդարանական ընտրություններից հետո: WSP-իի օգնությամբ աշխատանք է տարվել Հելսինկյան հանձնաժողովի հետ` մեղմելու համար ձեւակերպումները ամերիկյան մամուլում 2006թ. նոյեմբերին Ադրբեջանում կայացած ընտրություններից հետո եւ ագրեսիվ քարոզարշավ է տարվել ԶԼՄ-ներում` վարկաբեկելու համար ադրբեջանական ընդդիմությանը: Նաեւ կազմակերպվել են մի շարք խմբագրական հոդվածներ եւ մեկնաբանություններ, որ գրվել են ազդեցիկ ամերիկացի քաղաքական գործիչների կողմից` ամերիկացի ընթերցողի մոտ Ադրբեջանի դրական ընկալում ձեւավորելու նպատակով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |