ՀԱՊԿ-ն մտադիր է պատասխանել ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայմանը Չեխիայում եւ Լեհաստանում26 հուլիսի 2008 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ՀԱՊԿ` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները մտադիր են ստեղծել նոր ռազմական կառույց սահմանների վրա ի պատասխան ամերիկյան ՀՀՊ-ի տեղակայմանը Չեխիայում եւ Լեհաստանում: Այդ մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան: «Ինչ վերաբերում է երրորդ դիրքային շրջանին, ես կցանկանայի ասել, որ դա այն աշխատանքի տարրերից մեկն է, որն այսօր անց է կացվում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում եւ ուղղված է նոր ռազմական ենթակառուցվածքների ստեղծմանն ու Խորհրդային Միության ժամանակների նրա որոշ տարրերի վերականգնմանը»,-ասել է նա: Ընդ որում կազմակերպության գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ ՀԱՊԿ բոլոր անդամներին մտահոգում է, երբ իրենց շուրջ ռազմական օբյեկտներ են առաջանում կամ նման լուրջ համակարգեր, ինչպիսին է ՀՀՊ-ն: «Ի դեպ, ՀՀՊ-ն կարելի տարբեր կերպ վերափոխել: Բնական է, դա շատ լուրջ ազդեցություն կունենա անվտանգության վրա, եւ, անշուշտ, մենք հաշվի ենք առնում դա մեր գործունեության մեջ»,-ընդգծել է Ն.Բորդյուժան: Նրա խոսքերով, ՀԱՊԿ-ն մտադիր է բարեկամական եւ ռազմավարական հարաբերություններ կառուցել Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ: «ՇՀԿ-ի հետ մենք համագործակցության բավականին բարձր մակարդակ ունենք եւ մեր գլխավոր խնդիրն է համախբել ջանքերը անվտանգության ապահովման ոլորտում: Եվ մեզ մոտ դա բավականին լավ է ստացվում»,-ասել է Բորդյուժան: Իր հերթին ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Դենիսովը նշել է, որ ՀԱՊԿ անդամ պետությունները կշարադրեն դեպի արեւելք ՆԱՏՕ-ի ընդլայնման վերաբերյալ իրենց գնահատականը այդ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի կոմյունիկեում, որը կանցնի 2008թ. սեպտեմբերի 5-ին: «Հաշվի առնելով ՀԱՊԿ երկրների համագործակցության դաշինքային բնույթը, բնականաբար, մենք համակարգում ենք մեր ռազմավարական դիրքորոշումները գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,-ասել է նա, նշելով, որ դա վերաբերում է ՆԱՏՕ-ի ընդլայնման ծրագրերի եւ հակաահաբեկչական գործունեության գնհատմանը: Նա հիշել է, որ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի համատեղ կոմյունիկեում կարտացոլվեն ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները արտաքին քաղաքականության, անվտանգության եւ պաշտպանության հարցերի շուրջ 2008թ. երկրորդ-2009թ. առաջին կիսամյակի համար, գրում է ՌԲԿ-ն: ՀԱՊԿ-ին անդամակցում են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանն ու Տաջիկստանը: ՇՀԿ-ի անդամներ են Ղազախստանը, Ղրղզստանը, Չինաստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Ուզբեկստանը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | «Զվարթնոցում» հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանը մեկնել է Փարիզ Նա նշել է, որ Փարիզ հասնելուն պես իրեն դիմավորել են զինված ոստիկաններն ու բերման են ենթարկել Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը Իրանի Կարմիր մահիկը մարդասիրական օգնություն է տրամադրել ՀՀ-ին աղետի գոտու համար Բեռնատարները կժամանեն Հայկական Կարմիր խաչի ընկերության վերականգնողական կենտրոն |