ԱՄՆ-ն կարող է սահմանափակել ռազմական գործակցությունը Թուրքիայի հետ 6 մարտի 2019 - 15:03 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն կարող է հրաժարվել Թուրքիային F-35 կործանիչների առաքումից, եթե ՆԱՏՕ-ի գծով իրենց դաշնակիցը գնի ռուսական արտադրության Ս-400 հակահրթիռային պաշտպանության համակարգերը: Այդ մասին լրագրողներին է հայտնել գեներալ Քերտիս Սկապարոտտին, որը Եվրոպայում ԱՄՆ զորքերի և Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարն է: Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտարարել էր, որ չի հրաժարվի ռուսական համակարգեր գնելուց, չնայած, որ Ս-400-ը համատեղելի չէ հակաօդային պաշտպանության համակարգերի հետ, որոնք կիրառում է ՆԱՏՕ-ն: «Ես պնդում եմ, որ մենք հրաժարվենք F-35 կործանիչների գործարքից և դաշնակցի հետ համատեղ աշխատանքից, որն աշխատում է ռուսական համակարգերի հետ»,-ասել է Սկապարոտտին ԱՄՆ Սենատի զինված ուժերի կոմիտեի նիստի ժամանակ, գրում է Deutsche Welle-ն: 2019-ի փետրվարին Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ ռուսական Ս-400 համակարգերի գնումը «արդեն կայացած գործարք է»: Թուրքիայի նախագահ Էրդողանն իր հերթին նշել է, որ Անկարան պատրաստ է պարզաբանել իր դիրքորոշումը ԱՄՆ Կոնգրեսում և հույս էր հայտնել, որ Վաշինգտոնը կհրաժարվի իր կոշտ դիրքորոշումից: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | ՀՀ և ԱՄՆ մաքսային մարմինները կգործակցեն Ակնկալվում է, որ համաձայնագրի ստորագրումը մեծապես կնպաստի մաքսային իրավախախտումների հայտնաբերմանը Սաուդյան Արաբիայի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահին Դեսպանի նստավայրը Թբիլիսին է ՌԴ ԱԳՆ․ ՀՀ-ում ընթացող բողոքի ակցիաներն այդ երկրի ներքին գործն են Նա հավելել է, որ ՌԴ–ն տրամադրված է Հայաստանի հետ բարեկամական հարաբերությունների զարգացմանը Զախարովա․ ՌԴ–ն, որպես ՀՀ դաշնակից, միշտ պատրաստ է օգնել Նա նաև ասել է, որ ՀՀ իշխանությունները դրական են արձագանքել ՌԴ աջակցությանը |