Վրաստանի քաղաքացիներն ապաստան չեն ստանա ԵՄ-ում![]() 6 մարտի 2019 - 17:33 AMT PanARMENIAN.Net - ԵՄ ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության հարցերի հանձնակատար Յոհաննես Հանը Բրյուսելում Վրաստանի և ԵՄ միջև Ասոցացման խորհրդի հերթական նիստում հիշեցրել է, որ վտանգավոր է չարաշահել մուտքի արտոնագրերի ռեժիմի ազատականացումը և ընդգծել է, որ Վրաստանը ԵՄ-ում համարվում է անվտանգ երկիր: 2017-ի մարտից Վրաստանի քաղաքացիները իրավունք ունեն առանց մուտքի արտոնագրի մեկնել ԵՄ երկրներ: Սակայն, ընթացքը ցույց տվեց, որ վրացիներից շատերն օգտվում են այդ իրավունքից Եվրոպայում ապօրինի հաստատվելու համար: «Վիզաների ռեժիմի ազատականացումից հետո ԵՄ երկրներ հարյուր հազարավոր մարդիկ են ներգաղթեել և միայն մի քանի հազարն է ապաստան ստանալու հայտ ներկայացրել»,-ասել է Հանը, գրում է Deutsche Welle-ն: «Ուզում եմ կոչ անել ԶԼՄ-ների ներկայացուցիչներին՝ հայտնել բնակչությանը, որ Վրաստանի քաղաքացիները չեն կարողանա ապաստան ստանալ Եվրոպայում, քանի որ Վրաստանն անվտանգ երկիր է»,-ասել է նա: Եվրահանձնաժողովը դեռ մի քանի տարի առաջ ԵՄ համար անվտանգ երկրների միասնական ցանկ էր առաջարկել ստեղծել, սակայն, այսօրվա դրությամբ նման ցուցակ ունի ԵՄ միայն 12 երկիր: Անվտանգ են համարվում այն երկրները, որոնց բնակիչներին չի սպառնում զանգվածային քաղաքական հետապնդում, անմարդկային կամ ստորացուցիչ պատիժ կամ վերաբերմունք: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |