Վարչապետ. ԼՂ հարցում ՀՀ դիրքորոշումը լինելու է իրավիճակին համարժեք![]() 6 մարտի 2019 - 18:02 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հարցում Հայաստանի դիրքորոշումը լինելու է իրավիճակին համարժեք: «Կան գնահատականներ, որ Հայաստանը Ղարաբաղի հարցի բանակցային գործընթացում իր դիրքորոշումը կոշտացրել է, բայց ես կարող եմ ասել՝ մեր կառավարության դիրքորոշումը չի փոխվել: Մենք հայտարարել ենք, որ ԼՂ հարցի ցանկացած լուծում պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի և Ադրբեջանի ժողովուրդների համար։ Այս հայտարարությունն արվել է՝ բանակցային նորմալ մթնոլորտ ստեղծելու համար, և Հայաստանն, ըստ էության, արել է առաջին քայլը՝ հույս ունենալով, որ համանման հայտարարություն կհնչի նաև ադրբեջանական կողմից»,- ասել է Փաշինյանը։ Նա նշել է, որ, առ այսօր ադրբեջանական կողմից ակնարկներ են արվում ուժով կամ ռազմական ճանապարհով հարցերը լուծելու պատրաստակամության և հնարավորության մասին։ «Արվում են հայտարարություններ, որոնք ակնհայտ են դարձնում, որ Ադրբեջանի կառավարությունը չի էլ մտածում, որ հարցի կարգավորման որևէ տարբերակ պետք է ընդունելի լինի Արցախի և Հայաստանի ժողովուրդների համար»,- ասել է վարչապետը։ Ավելի վաղ Բելգիայում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի համատեղ ասուլիսի ընթացքում, վարչապետն անդրադառնալով Արցախյան հիմնախնդրին, ասել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ «առաջիկա հանդիպումը նվիրված է լինելու բանակցային ֆորմատի շուրջ քննարկումներին»: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Փաշինյանն ասել է, որ ադրբեջանական կողմի հետ շփումները կրել են ոչ պաշտոնական բնույթ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |