Վարչապետ. Տրանսպորտի, ճանապարհների, ջրամբարների ոլորտում նախագծեր ենք քննարկել ԵՄ-ի հետ 7 մարտի 2019 - 11:20 AMT PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում ամփոփել է Բրյուսել կատարած իր աշխատանքային այցը. նա նշել է, որ Եվրոպական միությունն ու ՀՀ-ն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ են թևակոխում: «Մի քանի մեգանախագծեր ենք քննարկել ԵՄ-ի հետ. դրանցից առաջինը վերաբերում է տրանսպորտային և ճանապարհային ենթակառուցվածքներին, և մեր նպատական է, որ ՀՀ-ում ճանապարհները պետք է բերվեն եվրոպական չափանիշների», - ասել է վարչապետը: Ըստ նրա, հաջորդ մեծ նախագիծը ջրամաբարաշինությանն ու ջրերի կառավարման նոր համակարգի ներդրմանն է վերաբերվում: «Շատ կարևոր է, որ Սևանա լճի շուրջ և Հրազդան գետի ամբողջ երկայնքով մինչև Երևանյան լիճ ջրերի մաքրման կայաններ ստեղծվեն», - ասել է Փաշինյանը: Վարչապետը հայտնել է, որ ԵՄ գործընկերների հետ քննարկել է նաև դպրոցաշինության ոլորտում գործակցությունը. Փաշինյանն ասել է, որ դպրոցները պետք է համապատասխանեն սեյսմիկ բոլոր պահանջներին, ինչպես նաև պետք է լուծվի գույքային ապահովման հարցը: Փաշինյանը նշել է նաև, որ ԵՄ-ն պատրաստ է համաֆինանսավորել այս ոլորտներում նախատեսվող ծրագրերը, սակայն ֆինանսական բեռը պետք է կրի նաև ՀՀ կառավարությունը: «Ոստի պետք է մեծացնել բյուջեի եկամուտները՝ արդյունավետ վարչարարության միջոցով», - ասել է նա: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Բրուսելում էր: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | Խաշթառակ և Լուսահովիտ տանող կամուրջը երկկողմանի փակ է Փակ է Վանաձոր – Ալավերդի – Այրում – Բագրատաշեն ճանապարհը Վարչապետ․ Սահմանազատված հատվածներում ապահովված է անվտանգության հնարավոր ամենաբարձր երաշխիքը Նա ընդգծել է, որ ժամանակակից աշխարհում չկա անվտանգության ավելի գործուն երաշխիք Փաշինյանը՝ Բագրատ սրբազանի հետ հանդիպման մասին․ Ինձ հետ հանդիպելու ընթացակարգեր կան Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Մարուքյան. Լավ կլինի, որ Վեհափառից ներողություն խնդրեն «Կարծում եմ, որ սա մեծ հարված է մեր հեղինակությանը»,–ասել է նա |