Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը հաստատվել է

Կառավարության կառուցվածքի մասին օրինագիծը  հաստատվել է

PanARMENIAN.Net - «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» ՀՀ օրենքի նախագիծը հաստատվել է գործադիրի մարտի 7-ի նիստում:

Ըստ այդ նախագծի՝ կառավարությունը կազմված է վարչապետից, երկու փոխվարչապետից և նախարարներից:

Կառավարության կառուցվածքում ընդգրկվում է 12 նախարարություն 17-ի փոխարեն՝ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, առողջապահության նախարարությունը, արդարադատության նախարարությունը, արտակարգ իրավիճակների նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը, կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, շրջակա միջավայրի նախարարությունը, պաշտպանության նախարարությունը, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունը, ֆինանսների նախարարությունը:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
---