ՄԱԿ զեկույց. ՀՀ-ն տարանցիկ երկիր է Իրանից թմրանյութեր տեղափոխելու համար![]() 7 մարտի 2019 - 13:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ թմրանյութերի վերահսկման միջազգային կոմիտեն 2018թ. զեկույց է հրապարակել, որի համաձայն Հայաստանը տարանցիկ երկիր է հարևան Իրանից թմրանյութերի տարհանման համար: Ըստ զեկույցի, 2017-ին Իրանում 30%-ով աճել է մեթամֆիտամինի առգրավման ծավալը՝ մինչև 2,3 տ, 2016-ի 1,7 տ դիմաց: Հայաստանում ևս մեթամֆիտամինի առգրավման աճ է եղել, որն, ըստ զեկույցի, առավելապես, ներմուծվել է Իրանից: «Վերջին տարիներին Հայաստանը հայտնում է թմրանյութերի, այդ թվում, կոկաինի, ափիոնի, առգրավման ծավալների աճի մասին, ինչը կարող է վկայել այն մասին, որ ՀՀ տարածքն օգտագործվում է տարանցման համար: Չնայած թմրանյութերի օգտագործումը Հայաստանում չափավոր է, սակայն իրական ծավալը դժվար է գնահատել սահմանափակ տվյալների պատճառով»,-ասվում է զեկույցում: Նշվում է, որ այժմ Հայաստանում տարբեր բարեփոխումներ են իրականացվում, որոնցից ողջունվում են այն փոփոխությունները, որոնք ուղղված են թմրանյութերի և հոգեմետ դեղերի օգտագործումը բժշկական նպատակներով առավել մատչելի դարձնելուն, ինչպես նաև համարժեք պատասխանատվության սահմանմանը թմրանյութերի շրջանառության համար: 2017-ին ՀԱՊԿ անդամ պետությունները երկու ծավալուն համատեղ գործողություն են իրականացրել հակազդելու համար թմրանյութերի ապօրինի շրջանառությանը և դրա հետ կապված փողերի լվացմանը: Հղումներ թեմայով. ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |