Զատուլինն առաջարկում է ԼՂ անկախության ճանաչման դիմաց տարածքներ հանձնել![]() 7 մարտի 2019 - 13:17 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը Մոսկվայում կայացած հայ-ռուսական «Լազարյան ակումբի» նիստում անդրադարձել է Արցախյան հակամարտության կարգավորմանը, հայտնում է «Նորությունների դաշնային գործակալությունը»: Ըստ Զատուլինի, հարցի հնարավոր կարգավորումը կարող է լինել Արցախյան պատերազմի ժամանակ հայերի կողմից ազատգրված շրջանների վերադարձն Ադրբեջանին՝ վերջինիս ԼՂ անկախության ճանաչման դիմաց: Նա նաև նշել է, որ Արցախի անկախությունն «այլևս անշրջելի է, իսկ մնացածը կարելի է քննարկել»: «Լազարյան ակումբի» առաջին նիստը եղել է 2018 թվականին Երևանում, որին մասնակցել է նաև Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |