Փաշինյանը ԿԲ-ի հետ նոր վարկային միջոցների ներգրավման ռիսկերը կքննարկի

Փաշինյանը ԿԲ-ի հետ   նոր վարկային միջոցների ներգրավման ռիսկերը կքննարկի

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության մարտի 7-ի նիստում հայտարարել է, որ մտադիր է քննարկումներ անցկացնել Կենտրոնական բանկի հետ նոր վարկային միջոցների ներգրավման և արտաքին պարտքի սպասարկման հնարավորությունների վերաբերյալ:

Նա նշել է, որ իր պատգամավոր եղած ժամանակ վարկային բոլոր համաձայնագրերին դեմ է քվեարկել, քանի որ համոզված է եղել, որ նախկին իշխանությունները կոռումպացված են, ու այդ միջոցները նպատակային չեն ծախսվելու։

«Այս հարցի վերաբերյալ նախնական պայմանավորվածություններ ունենք Կենտրոնական բանկի հետ ու նախագծերի կազմումից հետո կներկայացնենք հանրությանը», - ասել է նա:

Փաշինյանն այս մասին խոսել է եվրոպական կողմի հետ «մեգանախագծերի» իրականացման ֆինանսավորման համատեքստումտադիր է քննարկումներ անցկացնելմ։ Նրա խոսքերով` եվրոպական կողմը պատրաստ է համաֆինանսավորել այդ ծրագրերի մի մասը, և Հայաստանը պետք է ֆինանսավորման մյուս մասն իր վրա վերցնի։ Փաշինյանն ասաց, որ հայկական կողմը կա՛մ պետք է ավելացնի ֆինանսները, կա՛մ վարկեր վերցնի։

Փաշինյանը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է համաֆինանսավորել տրանսպորտի, ճանապարհների, ջրամբարների ոլորտում նախագծերը, սակայն ֆինանսական բեռը պետք է կրի նաև ՀՀ կառավարությունը:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---