2018-ին ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվն աճել է![]() 7 մարտի 2019 - 14:37 AMT PanARMENIAN.Net - 2018-ին ՌԴ քաղաքացիություն ստացած հայաստանցիների թիվն աճել է՝ 2018-ի հունվար-դեկտեմբերին Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել ՀՀ 27,100 քաղաքցի: 2017-ին ռուսական քաղաքացիություն էր ստացել ՀՀ 25,144 քաղաքացի, հայտնում է Rusarminfo-ն: 2018-ին ընդհանուր առմամբ ՌԴ քաղաքացիություն է ստացել 269,400 մարդ, մինչդեռ 2013-ին՝ 135,800: Ըստ ՌԴ ներքին գործերի նախարարության տվյալների, 2018-ին առավել հաճախ ռուսական անձնագիր են ստացել հետխորհրդային երկրների, այդ թվում Հայաստանի բնակիչները: 2018-ին Հայաստանից բացի առավել հաճախ ՌԴ քաղաքացիություն են ստացել Ուկրաինայի (83,000 մարդ), Ղազախստանի (45,300 մարդ), Տաջիկստանի (35,700 մարդ) և Ուզբեկստանի (21,000) քաղաքացիները: 2018 թվականին Հայաստան ժամանածների թիվը 15,313-ով գերազանցել է մեկնածների թվին: Եվրոստատի տվյալներով՝ 2018-ին Եվրոպական միության երկրներից ապաստան հայցած ՀՀ քաղաքացիների թիվն ավելի քան երեք անգամ նվազել է:Նախորդ տարի ԵՄ երկրներից ապաստան է հայցել ՀՀ 2190 քաղաքացի, մինչդեռ 2017-ին այդ թիվը կազմել էր 6805: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |