Փոխքաղաքապետ. Եթե ավտոբուսների վարորդները համաձայն չեն նոր կարգին, կարող են թողնել աշխատանքը 7 մարտի 2019 - 14:54 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը, անդրադառնալով հասարակական տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլին, լրագրողների հետ հանդիպմանը ասել է, որ «Երևան ավտոբուս» ՓԲԸ-ում փոփոխությունների նպատակը շահութաբերություն ապահովելն է։ Մարությանի տեղակալը հայտարարել, որ եթե վարորդներին դուր չեն գալիս իրականացվող փոփոխությունները, աշխատանքի կանոնակարգումը, կարող են դիմում գրել, ազատվել աշխատանքից, հայտնում է Panorama.am-ը: «Եթե համաձայն չեն այդ պայմաններին, ապա կարող են դուրս գալ աշխատանքից։ Բայց փաստ է, որ ամեն ինչ պետք է կանոնակարգվի»,-ասել է նա։ Նրա խոսքով, այս պահին քննարկվում են բոլոր հնարավոր միջացառումները, որոնք պետք է իրականացվեն քաղաքացիների պատշաճ սպասարկման համար, քանի դեռ չի ներդրվել տրանսպորտային նոր ցանցը։ «Այո, մենք չենք հերքում, որ Երևան քաղաքում երթուղային ցանցը լավ չի աշխատում։ Ջայլամի քաղաքականություն չենք իրականացնում, մենք ասում ենք, տրանսպորտը լավ չի աշխատում ու այդ ուղղությամբ կատարում ենք որոշ աշխատանքներ»,-ասել է Սարգսյանը։ Երևանում որոշ ավտոբուսների վարորդներ հրաժարվել են դուրս գալ երթուղի՝ սրահում տեսախցիկներ տեղադրելու պատճառով:Տեսախցիկները տեղադրվել են ծառայության որակը բարելավելու նպատակով: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Բռնցքամարտիկ Չալոյանն օլիմպիական ուղեգիր է նվաճել Չալոյանը հանդես է գալիս գերծանր քաշային կարգում Լեմկինի ինստիտուտը ՀՀ կառավարությանը կոչ է արել հարգել քաղաքացիների խաղաղ բողոքի իրավունքը Նշվում է, որ բողոքի ցույցերի պատճառը Ադրբեջանին մի շարք տարածքներ հանձնելու Հայաստանի կառավարության որոշումն է Լոռու մարզպետ. Հանգանակությունների կարիք չկա` կառավարությունն ի զորու է լուծել բնկաչության կարիքները Գույքագրման աշխատանքները դեռ չեն ավարտվել Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Նոր Նորքի ղեկավարն օգնություն են տարել Բուչա․ Ավինյանի անունից Կլիչկոյին Երևան են հրավիրել «Մենք հպարտ ենք ուկրաինացի ժողովրդի խիզախությամբ»,–ասել է Նոր Նորքի ղեկավարը |