«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի պայմանները կփոփոխվեն 7 մարտի 2019 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարության 2010-ի հունվարի 29-ի «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագիրը հաստատելու մասին» նախագծում փոփոխություններ իրականացնելու նախագիծը: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Գաբրիել Ղազարյանը ներկայացրել է փոփոխությունները և նշել, որ կանխավճարի մոտեցումներն են փոխվել, բնակարանային արժեքն է բարձրացել, վարկի ժամկետն է երկարաձգվել մինչև 30 տարի, ինչպես նաև բարելավել է երիտասարդ ընտանիքի տարիքային շեմին ներկայացվող պահանջները՝ հանելով ամուսիններից յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարվա սահմանափակումը և թողնելով միայն գումարային 70 տարվա տարիքի սահմանափակումը, հայտնում է Aysor.am-ը: Նախարարը նշել է, որ նախագծի ընդունման արդյունքում ծրագրի հասանելիությունը կբարձրանա` երիտասարդ ընտանիքները կկարողանան 7,5 % կանխավճարով ձեռք բերել բնակարան, նախկինում 9,5 տոկոս է եղել: «Բնարականի արժեքն է բարձրացել և, ապահովագրական գործիքի համադրմամբ,առաջնային շուկայից (անմիջապես կառուցապատողից) երիտասարդ ընտանիքները կկարողանան ձեռք բերել 30 մլն դրամ արժեքով բնակարաններ, որի արդյունքում շուկայում կնկատվի որոշակի աշխուժություն», - ասել է նա: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ սրանով բարելավվում են երիտասարդ ընտանիքների կողմից բնակարան ձեռք բերելու պայմանները: «Ամուսններին յուրաքանչյուրին ներկայացվող մինչև 35 տարեկան լինելու սահմափակումը վերացնում ենք, ինչը նշանակում է, որ Հայասանում պաշտոնապես բարձրացնում ենք երիտասարդ համարելու շեմը, հիմա կարող է երիտասարդ համարվել ոչ միայն մինչև 35, 40, 45 տարեկանը: Ամուսինների տարիքի գումարը 70 տարեկան նորմալ է, այսինքն ամուսիններից մեկը կարող է լինել հիսուն, մյուսը քսան և ընտանիքը կհամարվի երիտասարդ, ինչը կարծում եմ շատ կարևոր նվաճում է: Մենք կարող ենք պաշոնապես արձանագրել, որ, նախնական հաշվարկներով, հիսուն տարեկանները ՀՀ-ում այլևս համարվում են երիտասարդ, ինչի կապակցությամբ բոլոր ներկա հիսուն տարեկաններին շնորհավորում եմ», - կատակել է Նիկոլ Փաշինյանը: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Ճամփորդություն տելեկոմի անցյալով և ապագայով. Վերաբացվել է Կապի թանգարանը Թանգարանում առաջին շրջայցն անցկացրել է ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը |