Զախարովա. ՌԴ դիրքորոշումը ԼՂ հարցում չի փոխվել![]() 7 մարտի 2019 - 15:43 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում չի փոխվել: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում: Զախարովան այդպես է արձագանքել ադրբեջանցի լրագրողուհու բավականին երկար և պատմական անդրադարձ պարունակող հարցին այն մասին, թե արդյոք կարգավորման շուրջ բանակցությունները պետք է առանց որևէ նախապայմանի անցկացվեն, հայտնում է «Sputnik Արմենիան»: «Ձեր բավականին երկար հարցին ես բավականին կարճ պատասխան կտամ: Մեր դիրքորոշումը չի փոխվել և բոլորին լավ հայտնի է»,-ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ բանակցություններին անհրաժեշտ է Արցախի մասնակցությունը:«Տարածաշրջանի բնակչությանը հակամարտության խաղաղ կարգավորմանը պատրաստելու համար ես հայտարարել եմ, որ կարգավորումը պետք է հաշվի առնի բոլոր երեք կողմերի շահերը՝ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի: Ես քննադատության եմ արժանացել հայ հասարակության և լրատվամիջոցների կողմից, քանի որ Ադրբեջանի նախագահը հրաժարվել է նույնպես վարվել: Ավելին, նրա ագրեսիվ հռետորաբանությունը բացասական ազդեցություն է ունենում խաղաղությանը պատրաստելու իմ ջանքերի վրա և վնասում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդական ջանքերին», - ասել էր Փաշինյանը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |