Շավարշ Քոչարյան . ՀՀ-ն չի հրաժարվել Վիեննայի և Պետերբուրգի պայմանավորվածություններից![]() 7 մարտի 2019 - 15:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը չի հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հարցով Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել էՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը. «Այդպիսի բան երբևիցե չի հայտարարվել, որ Հայաստանի կառավարությունը հրաժարվել է Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից։ Այդ ուղղությամբ քայլեր կատարվել են, համենայնդեպս, այսօր, այսպես ասենք, ժամանակավոր, բայց էական փոփոխություն կա սահմանագծում։ Պայմանավորվածություններից հրաժարում չկա», - ասել է Քոչարյանը, հայտնում է Aysor.am-ը։ Այն դիտարկմանը, որ, այնուամենայնիվ, այդ պայմանավորվածություններով նախատեսված, օրինակ, Անջեյ Կասպրշիկի խմբի ընդլայնում տեղի չի ունեցել՝ ՀՀ փոխարտգործնախարարն արձագանքել է.«Մենք շատ լավ գիտենք՝ ինչու չեն կատարվում պայամանավորվածությունները՝ ադրբեջանական կողմի պատճառով», - ասել է Շավարշ Քոչարյանը։ Պատասխանելով այն հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ է հայկական կողմը պատրաստ հանդիպել Ադրբեջանի ղեկավարության հետ, որը, փաստորեն, չի կատարում նախկին պայմանավորվածությունները՝ Քոչարյանն արձագանքել է. «Շատ պարզ բան, որովհետև ցանկացած հանդիպում ավելի նախընտրելի է, քան ռազմական գործողությունների վերսկսումը և առ այսօր հանդիպումներն ուղղված են նաև ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը նվազեցնելուն»։ 2016-ի հունիսի 20-ին Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ, ՌԴ և ԱՀ նախագահներ Սերժ Սարգսյանի, Վլադիմիր Պուտինի ու Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը: Դրա արդյունքներով կողմերն ընդունել են հայտարարություն, որում, մասնավորապես, նշվում է. «ՀՀ և ԱՀ նախագահները հաստատեցին ղարաբաղյան հակամարտության գոտում իրավիճակի կայունացմանն ուղղված մայիսի 16-ին Վիենայում տեղի ունեցած վեհաժողովի պայմանավորվածությունների կատարումը: Այդ նպատակով, նրանք, մասնավորապես, պայմանավորվել են ավելացնել միջազգային դիտորդների քանակը հակամարտության գոտում: Նրանք գոհունակություն արտահայտեցին շփման գծում վերջին ժամանակաշրջանում հրադադարի ռեժիմի պահպանման կապակցությամբ»: Մայիսի 16-ին Վիեննայի գագաթաժողով պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման հանձնառությունը, 1994-1995թթ. զինադադարի վերաբերյալ համաձայնագրերի անշեղ իրականացումը, հակամարտության գոտում առավել արդյունավետ մոնիտորինգի իրականացման և հետաքննության մեխանիզմի ձևավորման նպատակով ձեռնարկվելիք քայլերը, որոնք անհրաժեշտ պայմաններ կստեղծեն բանակցային գործընթացը վերսկսելու համար: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |