Զուրաբ Տոդուա. «Ադրբեջանում ինչ-որ չի նկատվում տարածքները վերադարձնելու բուռն ցանկություն»28 հուլիսի 2008 - 14:51 AMT PanARMENIAN.Net - «Ադրբեջանում ինչ-որ չի նկատվում տարածքները վերադարձնելու բուռն ցանկություն»,-այսպիսին է ռուս քաղաքագետ Զուրաբ Տոդուայի կարծիքը: «Եկեք այսպիսի իրավիճակ պատկերացնենք` ասենք, վաղը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հայտարարում է, թե ադրբեջանական ժողովրդի համբերությունը հատել է եւ նա ինքը, իր ուժերով կլուծի ղարաբաղյան խնդիրը: Այնուհետեւ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսում: Որքա՞ն կամավորներ կանդամագրվեն բանակ, որպեսզի զենքը ձեռքին ետ բերեն գրավյալ տարածքները: Որքա՞ն միջոցներ ադրբեջանցի պաշտոնյաները կզոհաբերեն բանակի կարիքների համար: Նրանցից քանիսը՞ կհրաժարվեն իրենց առանձնատներից, նավակներից, լիմուզիններից եւ ճոխության այլ առարկաներից, որպեսզի կանգնեն հասարակ քաղաքացիների կողքին եւ նրանց հետ դիմանան ռազմական ժամանակի դժվարություններին ու զրկանքներին: վերջապես, քանի՞ զոհ է պատրաստ ադրբեջանական հասարակությունը բերել հանուն գրավյալ տարածքները վերադարձնելու: Եթե դուք ազնվորեն պատասխանեք այս հարցերին, ապա, կարծում եմ, կխոստովանեք, որ Թուրքիան բոլոր հիմքերն ունի որպես հարկն է հոգ տանելու իր ազգային շահերի մասին, որոնք ի դեպ, նախատեսում են նաեւ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորում»,-նշել է նա, գրում է Day.az-ը: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ Բացվել է CaseKey ակադեմիան Ծրագրի ավարտին թիմերը պետք է լուծեն իրական բիզնես խնդիր Ըստ Դանիելյանի՝ ԱԺ խորհրդի նիստը կկայանա ժամը 16։00-ին. Բագրատ սրբազանը կոչ է արել հավաքվել ԱԺ-ի մոտ «Սա անվստահության գործընթացի առաջին քայլն է»,–ասել է սրբազանը ՌԴ ԱԳՆ․ ՀԱՊԿ-ը կվերանայի 2024-ի բյուջեն, քանի որ ՀՀ–ն հրաժարվում է վճարել անդամավճարը Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը Նոր Նորքի թաղապետը՝ Զախարովային․ ՌԴ-ն չի կարող հաղթել Ուկրաինային Նա ասել է, որ անհրաժեշտության դեպքում պատրաստ է կրկին այցելել Բուչա |