Սիրիայում ականի պայթյունից հայ սակրավոր է վիրավորվել

Սիրիայում ականի պայթյունից հայ սակրավոր է վիրավորվել

PanARMENIAN.Net - Սիրիայում մարդասիրական առաքելություն իրականացնելու ընթացքում մարտի 7-ին հայ սակրավոր է վիրավորվել։

Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն ՊՈԱԿ հաղորդմամբ, վիրավորի կյանքին վտանգ չի սպառնում։

Պատահարի պատճառ է հանդիսացել պլաստիկե իրանով ծուղակ ականը: Սակրավորն աջ ոտնաթաթի վնասվածք է ստացել:

Վիրավորված ականազերծողը շտապ տեղափոխվել է հոսպիտալ, վիրահատվել է:

Ականազերծման աշխատանքները շարունակվում են:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---