Ryanair լոուքոսթերը պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա 9 մարտի 2019 - 14:17 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խոշորագույն ավիաընկերություններից մեկը՝ Ryanair-ը, պատրաստվում է մուտք գործել հայկական շուկա։ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը համոզված է, որ դրա արդյունքում ավիատոմսերի գները դեպի Եվրոպա կնվազեն։ «Ryanair-ը լոուքոստ ընկերություն է: Դա նշանակում է, որ այն պայքարում է, որ ծախսերը նվազեցնեն, որ կարողանա տրամադրի էժան տոմսեր: Ընկերությունն իրականում կարող է հեղափոխություն գործել մեր ավիացիայում, կարող է ամբողջ շուկան փոխել։ Եթե Ryanair-ը մուտք գործի հայկական շուկա, համոզված եմ, որ ավիատոմսերի գները կնվազեն, ու դրա հաշվին հոսքը կշատանա ինչպես Եվրոպայից դեպի Հայաստան, այնպել էլ Հայաստանից էլ դեպի Եվրոպա»,- ասել է նա, հայտնում է «Ազատություն» ռադիոկյանը: Ռևազյանը նշել է՝ Քաղավիացիայի կոմիտեի և ավիաընկերության ղեկավար կազմերի միջև Դուբլինում արդեն իսկ հանդիպումներ են տեղի ունեցել, արդյունավետ բանակցություններ են անցկացվել: Արդյունքներից գոհ է. «Նրանք կոնկրետ ասացին, որ ուզում են շուկա մտնել 2020 թվին։ Ասացին նաև, որ իրենց տոմսի միջին արժեքը 40 եվրո է։ Պարզ է, որ Հայաստանում 40 եվրոյով չեն կարողա թռչել, բայց հաստատ 350, 400, 500 եվրոյով չեն թռչի»: Հղումներ թեմայով. Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ ԽՍՀՄ ժամանակ էլ ճնշումներ եղան՝ եկեղեցուն ոչինչ չեղավ, բայց Սովետը չկա ու չի էլ լինելու Նա ասել է, որ Ամենայն Հայոց կաթողիկոսն օրհնել է շարժումը ոչ թե՝ առաջնորդել Վիվա-ՄՏՍ. Տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ՝ արդիականացնելու սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքը Սահմանամերձ Գոմքը Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի ուշադրության կենտրոնում է 2015-ից Զախարովա․ Պուտին–Փաշինյան հանդիպման օրակարգում են Հրվ. Կովկասում խաղաղության և անվտանգության ապահովոման հարցեր Նա նաև ասել է, որ Մոսկվան ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների Ալմաթիում կայանալիք հանդիպումը Ադրբեջանցիները Շուշիի ավերված հայկական եկեղեցիների միջնամասում մզկիթ են կառուցում Նրանք փորձում են ամբողջությամբ փոխել քաղաքի հայկական դիմագիծը |