Շախմատի ԱԱ․ ՀՀ կանանց հավաքականը 3-րդ անգամ անընդմեջ պարտվել է![]() 9 մարտի 2019 - 11:30 AMT PanARMENIAN.Net - Աստանայում շարունակվող շախմատի կանանց աշխարհի թիմային առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 1.5:2.5 հաշվով պարտվել է Չինաստանի թիմին՝ կրելով երրորդ անընդմեջ պարտությունը: Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը խաղաղ ելքով ավարտեցին իրենց պարտիաները, իսկ չորրորդ խաղատախտակի վրա հանդես եկող Սիրանուշ Ղուկասյանը պարտություն կրեց, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը: Նախորդ 3 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Եգիպտոսին, պարտվել Ռուսաստանին ու Հնդկաստանին: 5-րդ տուրում հայ շախմատիստուհիները կմրցեն ԱՄՆ-ի թիմի հետ, որի կազմում հանդես է գալիս Տաթև Աբրահամյանը: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |